Jonah 1:5 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Նաւաստիները վախցան եւ ամէն մէկը իր աստուծոյն կ’աղաղակէր ու նաւուն մէջի կարասիները ծովը նետեցին, որպէս զի զանիկա թեթեւցնեն. բայց Յովնան նաւուն խորշը իջնելով պառկեր էր ու խորունկ կը քնանար։
Armenian 2018
Նավաստիները վախեցան, յուրաքանչյուրն իր աստծուն աղաղակեց։ Եվ նավի մեջ գտնվող առարկաները ծովը գցեցին, որպեսզի այն նրանցից թեթևացնեն։ Իսկ Հովնանն իջել էր նավի խորքը, պառկել ու խոր քնել։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նաւավարները վախեցան, եւ ամեն մարդ իր աստուծուն էր աղաղակում, եւ այն կարասիները, որ նաւումն էին, գցեցին ծովը, որ իրանց վերայից թեթեւացնեն. իսկ Յովնանը իջել էր նաւի խորքը եւ պառկել ու խոր քնել։
Armenian Eastern Bible 1994
Նաւավարները խիստ վախեցան, եւ իւրաքանչիւրը օգնութեան էր կանչում իր աստծուն: Նաւի վրայ եղած կարասին գցեցին ծովը,
Armenian NEA
Նավավարները խիստ վախեցան, և յուրաքանչյուրն աղաղակում էր իր աստծուն, և գույքը, որ նավի վրա էր, ծովը գցեցին, որպեսզի թեթևացնեն իրենցից։ Իսկ Հովնանը, իջնելով նավի մի խորշը, ննջում էր և խռմփացնում։