Jonah 3:6 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Այս խօսքը Նինուէի թագաւորին հասաւ։ Անիկա իր աթոռէն ելաւ ու վրայէն պատմուճանը հանեց եւ քուրձ հագաւ ու մոխիրի վրայ նստաւ
Armenian 2018
Խոսքը հասավ Նինվեի թագավորին։ Նա վեր կացավ իր գահից և իր վրայից հանեց պատմուճանը, քուրձ հագավ և նստեց մոխրի վրա։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ խօսքը հասաւ Նինուէի թագաւորին, եւ նա վեր կացաւ իր աթոռիցը եւ հանեց պատմուճանը իր վերայից եւ քուրձ հագաւ եւ նստեց մոխրի վերայ.
Armenian Eastern Bible 1994
Լուրը հասաւ նինուէացիների թագաւորին: Սա ելաւ իր գահից, հանեց իր պատմուճանը, քուրձ հագաւ եւ նստեց մոխրի վրայ:
Armenian NEA
Լուրը հասավ նինվեացիների թագավորին. իր գահից ելավ ու հանեց իր պատմուճանը, քուրձ հագավ և նստեց մոխրի վրա։