Jonah 4:2 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ու Տէրոջը աղօթք ըրաւ ու ըսաւ. «Ո՜հ, Տէ՛ր, երբ ես դեռ իմ երկիրս էի, այսպէս չըսի՞։ Ասոր համար Թարսիս փախայ, քանզի գիտէի թէ դուն ողորմած, գթած, երկայնամիտ եւ բազումողորմ Աստուած ես ու չարիքի համար կը ցաւիս։
Armenian 2018
Աղոթք արեց Տիրոջն ու ասաց. «Օ՜, Տե՛ր, սա չէ՞ր, ինչ որ ասում էի, քանի դեռ իմ երկրում էի։ Դրա համար շտապեցի փախչել Թարսիս, որովհետև գիտեի, որ դու ողորմած, գթառատ, երկայնամիտ ու բազումողորմ Աստված ես և կզղջաս չարիքի համար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ աղօթք արաւ Տիրոջը եւ ասեց. Ո՛հ Տէր, սա չէ՞ր իմ խօսքը քանի որ դեռ իմ երկրումն էի. դորա համար էլ աճապարեցի որ փախչեմ Թարսիս. որովհետեւ գիտէի, որ դու ողորմած, գթած, երկայնամիտ եւ բազումողորմ Աստուած ես եւ կ'զղջաս չարիքի համար։
Armenian Eastern Bible 1994
Աղօթեց Տէր Աստծուն եւ ասաց. «Ո՛վ Տէր, ես այդ նոյն բանը չասացի՞, երբ տակաւին իմ երկրում էի: Այդ պատճառով էլ շտապեցի
Armenian NEA
Աղոթեց Տիրոջը՝ Աստծուն, և ասաց. «Ո՛վ Տեր, դրանք իմ այն բառերը չէի՞ն, մինչ այնտեղ՝ իմ երկրում էի։ Դրա համար էլ շտապեցի փախչել Թարսիս, քանի որ գիտեի, որ դու ողորմած ես և գթած, համբերող ու բազումողորմ և զղջում ես չարիքների համար։