Jonah 4:6 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Տէր Աստուած դդմենիի մը հրամայեց, որ Յովնանին վրայ ելլէ եւ անոր գլխուն վրայ հովանի ըլլայ, որպէս զի անիկա իր տառապանքէն ազատէ։ Եւ Յովնան դդմենիին համար չափազանց ուրախացաւ։
Armenian 2018
Եվ Տեր Աստված մի դդմենու սահմանեց, որ բարձրանա Հովնանից վերև, որպեսզի ստվեր գցի նրա գլխին և ազատի նրան իր տառապանքից։ Եվ Հովնանը դդմենու համար մեծապես ուրախացավ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Տէր Աստուածը հրամայեց մի դդմենու, որ նա վեր ելաւ Յովնանի վերայ որ շուք անէ նորա գլխի վերայ, որ նորան ազատէ իր տառապանքիցը. եւ Յովնանը ուրախացաւ դդմենու վերայ մեծ ուրախութիւնով։
Armenian Eastern Bible 1994
Եւ Աստուած հրամայեց դդմենուն, որը բարձրացաւ Յովնանի գլխի վրայ՝ նրան հովանի դառնալու, զովացնելու նրան եւ ազատելու իր
Armenian NEA
Աստված հրաման տվեց դդմենուն, և Հովնանի գլխի վրա ելավ՝ նրա գլխի վրա նրան հովանի լինելու, նրան զովացնելու իր տառապանքներից։ Հովնանը շատ ուրախացավ դդմենու համար։