Joshua 1:14 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ձեր կիները, ձեր տղաքները եւ ձեր անասունները թող բնակին այն երկրին մէջ, որ Մովսէս ձեզի տուաւ Յորդանանի ասդիի կողմը. բայց դուք ամէնքդ, որ ուժով կտրիճներ էք, սպառազինեալ ձեր եղբայրներուն առջեւ անցնելով, անոնց օգնեցէք
Armenian 2018
Ձեր կանայք, ձեր երեխաներն ու ձեր անասունները թող բնակվեն այն երկրում, որ Մովսեսը տվեց ձեզ Հորդանան գետի այս կողմում. բայց դուք՝ բոլորդ էլ զորավոր մարդիկ, սպառազինված ձեր եղբայրների առա՛ջն անցեք և օգնե՛ք նրանց,
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ձեր կնիկները, ձեր տղերքը եւ ձեր անասունները թող բնակուեն այն երկրումը, որ Մովսէսը ձեզ տուաւ Յորդանանի այս կողմին. բայց դուք սպառազինուած ձեր եղբայրների առաջն անցէք՝ ամենքդ էլ զօրաւոր մարդիկ՝ եւ նորանց օգնութիւն արէք,
Armenian Eastern Bible 1994
Ձեր կանայք, ձեր մանուկները եւ ձեր անասունները թող ապրեն այն երկրում, որ Մովսէսը Յորդանան գետի այս կողմում տուեց
Armenian NEA
Ձեր կանայք, ձեր մանուկները և ձեր անասունները թող ապրեն այս երկրում, որը ձեզ տվեց Մովսեսը Հորդանան գետի այս կողմում։ Իսկ դուք զինված անցե՛ք ձեր եղբայրներից առաջ և ամբողջ զորությամբ մարտակի՛ց եղեք նրանց,