Joshua 1:18 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ամէն մարդ, որ քու հրամանիդ դէմ դնէ եւ ամէն ինչ որ անոր պատուիրես՝ քու խօսքերդ մտիկ չընէ, թող մեռցուի. միայն թէ զօրացի՛ր ու քաջասիրտ եղի՛ր»։
Armenian 2018
Ով որ ընդդիմանա քո հրամանին և չլսի քո խոսքը, որ դու կպատվիրես մեզ, պիտի սպանվի. միայն թե զորացի՛ր և քա՛ջ եղիր»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ամեն ով որ քո հրամանին ընդդիմանայ եւ չ'լսէ քո ամեն խօսքերին, որ մեզ պատուիրես, պիտի սպանուի. միայն թէ զօրացիր եւ քաջ եղիր:
Armenian Eastern Bible 1994
Այն մարդը, որ անհնազանդ կը լինի քեզ եւ չի լսի քո խօսքերը, ինչ էլ որ հրամայես նրան, նա կը սպանուի. միայն թէ դու
Armenian NEA
Այն մարդը, որ անհնազանդ կլինի քեզ և չի լսի քո խոսքերը, և չի անսա քո հրամաններին, թող մեռնի. միայն թե դու զորացի՛ր և արիացի՛ր»։