Joshua 1:7 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Միայն թէ զօրացի՛ր ու քա՛ջ եղիր, որպէս զի իմ ծառայիս Մովսէսին բոլոր քեզի պատուիրած օրէնքը պահես ու կատարես. անկէ աջ կամ ձախ կողմ մի՛ խոտորիր, որպէս զի քու ամէն երթալու տեղդ յաջողութիւն գտնես՝ ՝։
Armenian 2018
Միայն թե զորացի՛ր և շատ քա՛ջ եղիր, որպեսզի պահես և ամբողջովին կատարես այն օրենքը, որ իմ ծառա Մովսեսը պատվիրել է քեզ։ Դրանից չշեղվես աջ կամ ձախ, որպեսզի ամեն ինչում հաջողություն ունենաս, ուր էլ որ գնաս։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Միայն թե զօրացիր եւ շատ քաջ եղիր, որ պահես եւ անես այն ամեն օրէնքի պես, որ իմ ծառայ Մովսէսը քեզ պատուիրել է. նորանից չ'խոտորուես աջ կամ ձախ, որ ամենումն էլ խելամուտ լինես ուր որ գնում ես:
Armenian Eastern Bible 1994
Արդ, զօրացի՛ր եւ շա՛տ քաջ եղիր, որպէսզի պահես եւ կատարես այն բոլոր օրէնքները, որ իմ ծառայ Մովսէսը քեզ պատուիրեց։
Armenian NEA
Արդ, զորացի՛ր և արիացիր մեծապես, որպեսզի պահես և կատարես այն բոլոր օրենքները, որ քեզ հաղորդեց Մովսեսը՝ իմ ծառան։ Դրանցից չշեղվես աջ կամ ձախ, որ խելամտորեն անես այն ամենը, ինչ որ պիտի անես։