Joshua 1:8 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Այս օրէնքներու գիրքը քու բերնէդ թող չզատուի, հապա գիշեր ցորեկ անոր վրայ մտածէ, որպէս զի բոլոր անոր մէջ գրուածները պահես ու կատարես. քանզի այն ատեն քու գործերդ յառաջ պիտի տանիս եւ այն ատեն յաջողութիւն պիտի գտնես։
Armenian 2018
Այս օրենքի գիրքը թող չհեռանա քո շուրթերից, այլ գիշեր-ցերեկ դրա մասի՛ն մտածիր, որպեսզի պահես և կատարես ամենը, ինչ որ գրված է դրա մեջ. այն ժամանակ ճանապարհը դու հաջող կդարձնես և այն ժամանակ հաջողություն կունենաս։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այս օրէնքի գիրքը քո բերանիցը չ'հեռուանայ, այլ գիշեր եւ ցերեկ նորա վերայ մտածես,որ պահես եւ կատարես բոլոր նորա միջի գրուածի պէս. որովհետեւ այն ժամանակ ճանապարհները յաջողակ կ'անես, եւ այն ժամանակ խելամուտ կ'լինես:
Armenian Eastern Bible 1994
Այս օրէնքների գիրքը քո շուրթերից չհեռացնես, այլ գիշեր-ցերեկ դրա մասին մտածի՛ր, որպէսզի գիտենաս կատարել բոլոր դրա
Armenian NEA
Օրենքների այս գիրքը ընթերցի՛ր հարատև և գիշեր-ցերեկ դրանց մասին մտածի՛ր, որպեսզի կարողանաս կատարել բոլոր դրա մեջ գրվածները. այն ժամանակ հաջողակ կլինես, ուղիղ ճանապարհով կընթանաս և խելամտորեն կգործես։