Joshua 10:30 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Տէրը զանիկա ալ անոր թագաւորովը Իսրայէլի ձեռքը մատնեց։ Զանիկա ու անոր մէջ գտնուած բոլոր մարդիկը սուրի բերնէ անցուցին ու մէ՛կը ողջ չթողուցին։ Անոր թագաւորին այնպէս ըրին, ինչպէս Երիքովի թագաւորին ըրած էին։
Armenian 2018
Տերը նրանց էլ, նրա թագավորով, մատնեց իսրայելացիների ձեռքը, և Հեսուն սրի քաշեց այն ու նրա մեջ եղած բոլոր մարդկանց. ոչ մեկին ողջ չթողեց. նրա թագավորների հետ էլ արեց այնպես, ինչպես արել էր Երիքովի թագավորի հետ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Տէրը նորանց էլ մատնեց նորա թագաւորովը Իսրայէլի ձեռքը, եւ նորան եւ նորա մէջ գտնուած բոլոր հոգիներին սուրի բերանով զարկեց, եւ մէկին ողջ չ'թողեց. եւ նորա թագաւորին այնպէս արաւ ինչպէս որ Երիքովի թագաւորին էր արել:{nl}
Armenian Eastern Bible 1994
Տէրը մատնեց այն իսրայէլացիների ձեռքը, եւ Յեսուն նուաճեց այն ու նրա թագաւորին, սրի քաշեց այն ու նրա մէջ եղած բոլոր
Armenian NEA
Տերը մատնեց այն Իսրայելի ձեռքը, որը և նվաճեց այն ու նրա թագավորին, սրի քաշեց այն ու նրա մեջ եղած բոլոր մարդկանց. նրա մեջ ոչ մի ազատված և փախստական չմնաց։ Նրա թագավորի հետ վարվեց այնպես, ինչպես վարվել էր Երիքովի թագավորի հետ։