Joshua 10:33 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Այն ատեն Գազերի Հօրամ թագաւորը Լաքիսին օգնութեան եկաւ։ Յեսու զանիկա ու անոր ժողովուրդն ալ կոտորեց, այնպէս որ անոնցմէ մէ՛կը ողջ չմնաց։
Armenian 2018
Այն ժամանակ Գազերի Հորամ թագավորը վեր ելավ օգնելու Լաքիսին։ Հեսուն կոտորեց նրան ու նրա ժողովրդին այնպես, որ նրանցից ոչ մեկը ողջ չմնաց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այն ժամանակ Գազերի Հօրամ թագաւորը վեր գնաց Լաքիսին օգնելու. եւ Յեսուն նորան եւ նորա ժողովրդին կոտորեց այնպէս որ նորանցից մէկը ողջ չ'մնաց:
Armenian Eastern Bible 1994
Այն ժամանակ Գազերի Ելամ թագաւորը ելաւ օգնելու Լաքիսին, բայց Յեսուն սրի քաշեց նրան ու նրա զօրքերին այնպէս, որ
Armenian NEA
Այն ժամանակ Գազերի Ելամ թագավորը ելավ օգնելու Լաքիսին, բայց Հեսուն սրի քաշեց նրան ու նրա զորքերին այնպես, որ նրանցից ոչ մի ազատված և փախստական չմնաց։