Joshua 12:7 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ասոնք են այն թագաւորները, որոնք Յեսու ու Իսրայէլի որդիները զարկին Յորդանանի ասդիի կողմը դէպի արեւմուտք, Լիբանանի հովտին մէջ եղող Բաաղգադէն մինչեւ Քալակ լեռը, որ Սէիր կ’ելլէ։ Յեսու անոնց երկիրները Իսրայէլի ցեղերուն ժառանգութիւն տուաւ իրենց վիճակներուն համեմատ՝
Armenian 2018
Սրանք են երկրի թագավորները, որոնց հարվածեցին Հեսուն և Իսրայելի որդիները Հորդանան գետի այս կողմում՝ դեպի արևմուտք, Լիբանանի հովտում գտնվող Բաաղգադից մինչև Քալակ լեռը, որ բարձրանում է դեպի Սեիր. և Հեսուն նրանց երկիրը որպես ժառանգություն տվեց Իսրայելի ցեղերին՝ իրենց վիճակների համեմատ.
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ սորանք են երկրի թագաւորները, որ Յեսուն եւ Իսրայէլի որդիքը զարկեցին Յորդանանի այս կողմումը դէպի արեւմուտք, Լիբանանի հովտումը եղող Բաաղգադից մինչեւ Քալակ սարը, որ վեր է գնում Սէիր. եւ Յեսուն տուաւ նորան Իսրայէլի ցեղերին իբրեւ ժառանգութիւն իրանց վիճակների համեմատ.
Armenian Eastern Bible 1994
Սրանք են ամորհացիների թագաւորները, որոնց կոտորեցին Յեսուն եւ իսրայէլացիները Յորդանան գետի այն կողմում՝ Գաղաադի
Armenian NEA
Սրանք են ամորհացիների թագավորները, որոնց կոտորեցին Հեսուն և Իսրայելի որդիները Հորդանան գետից այն կողմ՝ դեպի արևմուտք՝ Բաղգադի ծովեզրին, Լիբանանի դաշտում մինչև Աղովկ լեռը, որ բարձրանում է դեպի Սեիր։ Հեսուն Իսրայելի ցեղերին իրենց բաժինների համեմատ որպես ժառանգություն տվեց դրանք՝