Joshua 13:21 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ դաշտին բոլոր քաղաքները ու Եսեբոնի մէջ թագաւորող՝ Ամօրհացիներուն Սեհոն թագաւորին բոլոր թագաւորութիւնը, որ Մադիամի իշխանները, Եւին, Րոկոմը, Սուրը, Ուրը ու Ռօբէն, այն երկրին մէջ բնակող Սեհոնի նախարարները, Մովսէս զարկաւ։
Armenian 2018
դաշտավայրի բոլոր քաղաքները և Եսեբոնում թագավորող ամորհացիների Սեհոն թագավորի ամբողջ թագավորությունը։ Մովսեսը հարվածեց սրան, ինչպես նաև Մադիամի իշխաններին՝ Եվիին, Րոկոմին, Սուրին, Ուրին և Ռոբին, որոնք Սեհոնի նախարարներն էին և բնակվում էին այդ երկրում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ դաշտի ամեն քաղաքները, եւ Եսեբոնում թագաւորող Ամօրհացիների Սեհոն թագաւորի բոլոր թագաւորութիւնը,որին զարկեց Մովսէսը՝ եւ Մադիամի իշխաններին՝ Եւիին, Րոկոմին, Սուրին, Ուրին եւ Ռօբին այն երկրումը բնակող Սեհոնի նախարարներին:
Armenian Eastern Bible 1994
ամբողջ թագաւորութիւնն ամորհացիների Սեհոն թագաւորի, որ թագաւորում էր Եսեբոնում։ Սրան, ինչպէս նաեւ Մադիամի
Armenian NEA
ամբողջ թագավորությունն ամորհացիների Սեհովն թագավորի, որ թագավորում էր Եսեբոնում։ Մովսեսը ջարդեց նրան, ինչպես նաև Մադիամի իշխաններին՝ Եվիին, Րոկոմին, Սուրին, Ուրին, Ռովբեին, որոնք Սեհովնի վասալներն էին, և այդ երկրի բնակիչներին։