Joshua 13:23 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ռուբէնին որդիներուն սահմանը Յորդանանը եղաւ որպէս սահմանագլուխ։ Ռուբէնին որդիներուն ազգատոհմերուն ժառանգութիւնը ասիկա է, այս քաղաքներն ու ասոնց գիւղերը։
Armenian 2018
Ռուբենի որդիների սահմանն էր Հորդանան գետը և Գեբուլը։ Այս է Ռուբենի որդիների ազգատոհմերի ժառանգությունը. այս քաղաքներն են և դրանց գյուղերը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Ռուբէնի որդկանց սահմանն էր Յորդանանը եւ Գէբուլը. այս է Ռուբէնի որդկանց ազգատոհմների ժառանգութիւնը. այս քաղաքները եւ նորանց գիւղերը:{nl}
Armenian Eastern Bible 1994
Ռուբէնի սահմանը եղաւ Յորդանան գետը։ Այս է Ռուբէնի որդիների ժառանգութիւնն ըստ իրենց տոհմերի, սրանք են նրանց
Armenian NEA
Ռուբենի սահմանը եղավ Հորդանան գետը։ Այս է Ռուբենի որդիների ժառանգությունն ըստ իրենց տոհմերի, սրանք են նրանց քաղաքներն ու ավանները։