Joshua 13:27 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ու հովիտին մէջ՝ Բեթարամ ու Բեթնամրա, Սոկքովթ ու Սափոն՝ Եսեբոնի Սեհոն թագաւորին թագաւորութեան մնացորդը, Յորդանան ու անոր սահմանը, մինչեւ Քեներեթի ծովուն եզերքը, Յորդանանի անդիի կողմը դէպի արեւելք։
Armenian 2018
նաև հովտում Բեթարամն ու Բեթնամրան, Սոկքովթն ու Սափոնը՝ Եսեբոնի Սեհոն թագավորի թագավորության մնացորդը. սահմանը Հորդանան գետն է մինչև Քեներեթի ծովեզերքը, Հորդանան գետի այն կողմը՝ դեպի արևելք։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ հովիտի մէջ Բեթարամ եւ Բեթնամրա, Սոկքովթ եւ Սափոն՝ Եսեբոնի Սեհոն թագաւորի թագաւորութեան մնացորդը, Յորդանանը եւ սահմանը, մինչեւ Քեներէթի ծովի եզերքը Յորդանանի այն կողմը դէպի արեւելք:
Armenian Eastern Bible 1994
եւ Եմակում Բեթարամը, Բեթնամրան, Սոքովն ու Սափոնը եւ Եսեբոնի արքայ Սեհոնի մնացած թագաւորութիւնը։ Սահմանը Յորդանան
Armenian NEA
և Եմակում [𝕸 հովտում ] Բեթարամը, Բեթնամրան, Սոկքովթն ու Սափովնը՝ Եսեբոնի արքա Սեհովնի թագավորության մնացած մասը։ Սահմանը Հորդանան գետն է, մինչև Քեներեթի ծովեզերքը, Հորդանան գետի արևելյան կողմը։