Joshua 14:4 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Որովհետեւ Յովսէփին որդիները երկու ցեղ էին, Մանասէն ու Եփրեմը ու երկրին մէջ Ղեւտացիներուն բաժին չտուին, բայց միայն քաղաքներ՝ բնակելու համար ու արուարձաններն ալ՝ անոնց խաշինքներուն եւ ստացուածքներուն համար։
Armenian 2018
Քանի որ Հովսեփի որդիները երկու ցեղ էին՝ Մանասեն ու Եփրեմը, և ղևտացիներին բաժին չտվին երկրի մեջ, այլ քաղաքներ՝ բնակվելու համար և դրանց ագարակները նրանց ոչխարների ու ստացվածքների համար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որովհետեւ Յովսէփի որդիքը երկու ցեղ էին, Մանասէն եւ Եփրեմը. եւ երկրի մէջ Ղեւտացիներին բաժին չ'տուին, այլ քաղաքներ՝ բնակուելու համար, եւ նորանց արուարձաններն իրանց խաշինքների եւ ստացուածների համար:
Armenian Eastern Bible 1994
Քանի որ երկու ցեղ էին Յովսէփի որդիները՝ Մանասէն եւ Եփրեմը, ղեւտացիներին երկրի մէջ բաժին չտուին, այլ միայն քաղաքներ՝
Armenian NEA
Հովսեփի որդիները երկու ցեղ էին՝ Մանասեն և Եփրեմը։ Ղևտացիներին երկրի մեջ բաժին չտրվեց, այլ միայն քաղաքներ՝ բնակվելու համար, և դրանց ագարակները՝ նրանց ոչխարների համար։