Joshua 15:63 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Բայց Յուդայի որդիները կարող չեղան Երուսաղէմի մէջ բնակող Յեբուսացիները վռնտել. ուստի Յեբուսացիները Յուդայի որդիներուն հետ Երուսաղէմի մէջ կը բնակին մինչեւ այսօր։
Armenian 2018
Բայց Հուդայի որդիները չկարողացան Երուսաղեմում բնակվող հեբուսացիներին հալածել։ Հեբուսացիները Հուդայի որդիների հետ Երուսաղեմում բնակվում են մինչև այսօր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Բայց Յուդայի որդիքը չ'կարողացան Երուսաղէմի մէջ բնակող Յեբուսացիներին հալածել. եւ Յեբուսացիները Յուդայի որդկանց հետ բնակվում են Երուսաղէմում մինչեւ այս օրը:
Armenian Eastern Bible 1994
Յեբուսացիները բնակւում էին Երուսաղէմում, եւ Յուդայի որդիները չկարողացան մարտնչել նրանց դէմ, ուստի յեբուսացիները
Armenian NEA
Հեբուսացիները բնակվում էին Երուսաղեմում, և Հուդայի որդիները չկարողացան մարտնչել նրանց դեմ, հեբուսացիները մինչև այսօր Երուսաղեմում բնակվում են Հուդայի որդիների հետ։