Joshua 16:8 — Compare Translations
4 translations compared side by side
Armenian 1853
Այս սահմանը Թափուայէն Կանա հեղեղատը կ’երթայ արեւմտեան կողմէն ու ծովուն մէջ կը վերջանայ։ Եփրեմի որդիներուն ցեղին ժառանգութիւնը իրենց տոհմերուն համեմատ ասիկա է։
Armenian 2018
Սահմանն արևմտյան կողմից գնում է դեպի Կանա հեղեղատը և հասնում ծովը։ Այս է Եփրեմի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այս սահմանը Թափուայիցը գնում է Կանա հեղեղատը արեւմտեան կողմից, եւ հասնում է ծովը: Այս է Եփրեմի որդկանց ցեղի ժառանգութիւնը իրանց տոհմերի համեմատ.
Armenian NEA
Թափուայից սահմաններն անցնում են արևմուտք՝ Կանայի հեղեղատը և վերջանում են ծովակողմում։ Այս է Եփրեմի ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի։