Joshua 17:16 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Յովսէփին որդիները ըսին. «Լեռը մեզի համար չէ ու հովիտին երկրին մէջ՝ Բեթսանին մէջ ու անոր գիւղաքաղաքներուն մէջ եւ Յեզրայէլին հովիտին մէջ բնակող բոլոր Քանանացիները երկաթէ կառքեր ունին»։
Armenian 2018
Հովսեփի որդիներն ասացին. «Լեռը մեզ չի մնա, և բոլոր քանանացիները, որոնք բնակվում են հովտում՝ Բեթսանում ու նրա գյուղաքաղաքներում, ինչպես նաև Հեզրայելի հովտում, երկաթե կառքեր ունեն»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Յովսէփի որդիքն ասեցին. սարը մեզ համար չէ. եւ երկաթի կառքեր ունին բոլոր Քանանացիները, որ բնակվում են հովտի երկրումը՝ Բեթսանի մէջ եւ նորա գիւղաքաղաքների մէջ, եւ Յեզրայէլի հովտի մէջ:
Armenian Eastern Bible 1994
Յովսէփի որդիներն ասացին. «Եփրեմի լեռը մեզ բաւական չէ. այնտեղ, մեր երկրում՝ Բեթսանում, նրա աւաններում եւ Յեզրայէլի
Armenian NEA
Հովսեփի որդիներն ասացին. «Եփրեմի լեռը մեզ բավական չէ. այնտեղ՝ մեր երկրում՝ Բեթսանում, նրա ավաններում և Հեզրայելի ձորում մեզ հետ բնակվող բոլոր քանանացիներն ընտիր երիվարներ ու զենքեր ունեն»։