Joshua 18:28 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Սելա, Էլեփ, Յեբուս, այսինքն Երուսաղէմ, Գաբաաթ ու Կարիաթ։ Տասնըչորս քաղաք եւ անոնց գիւղերը։ Բենիամինին որդիներուն ժառանգութիւնը իրենց տոհմերուն համեմատ ասիկա է։
Armenian 2018
Սելա, Էլեփ, Հեբուս, այսինքն՝ Երուսաղեմ, Գաբաաթ և Կարիաթ. տասնչորս քաղաք և դրանց գյուղերը։ Այս է Բենիամինի որդիների ժառանգությունն ըստ իրենց տոհմերի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Յերփայէլ, Թարաղա, Սելա, Էլէփ, Յեբուս՝ այսինքն Երուսաղէմ, Գաբաաթը, Կարիաթ. տասնեւչորս քաղաք եւ նորանց գիւղերը: Այս է Բենիամինի որդկանց ժառանգութիւնը իրանց տոհմերի համեմատ:
Armenian Eastern Bible 1994
Սելալէփը, Յեբուսը, այսինքն՝ Երուսաղէմը, Գաբաաթը եւ Արեմ քաղաքը. տասներկու քաղաքներ եւ նրանց աւանները։
Armenian NEA
Սելալեփ, Հեբուս, այսինքն՝ Երուսաղեմ, Գաբաաթ և Արեմ քաղաքը՝ տասներեք քաղաքներ և նրանց ավանները։ Այս է Բենիամինի որդիների ժառանգությունը՝ ըստ իրենց տոհմերի։