Joshua 18:6 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Դուք երկիրը եօթը բաժին ըրէք ու հոս ինծի բերէք եւ մեր Տէր Աստուծոյն առջեւ հոս ձեզի համար վիճակ ձգեմ։
Armenian 2018
Դուք երկիրը չափագրե՛ք յոթ բաժիններով և բերե՛ք այստեղ՝ ինձ մոտ։ Ես ձեզ համար այստեղ վիճակ կգցեմ մեր Տեր Աստծու առաջ,
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ դուք երկիրը եօթը բաժին գրեցէք, եւ ինձ մօտ բերէք այստեղ, եւ ես ձեզ համար վիճակ գցեմ այստեղ մեր Տէր Աստուծոյ առաջին:
Armenian Eastern Bible 1994
իսկ դուք երկիրը բաժանեցէ՛ք եօթը մասի եւ չափագրութիւնը բերէք ներկայացրէ՛ք ինձ այստեղ. ես ձեզ համար այստեղ Աստծու
Armenian NEA
իսկ դուք երկիրը բաժանե՛ք յոթ մասի և չափագրությունը բերեք ներկայացրե՛ք ինձ այստեղ. ես ձեզ համար այստեղ Աստծու առաջ վիճակ կգցեմ։