Joshua 20:9 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Բոլոր Իսրայէլի որդիներուն համար ու անոնց մէջ բնակող օտարականին համար որոշուած քաղաքները ասոնք են. որպէս զի ամէն ով որ սխալմամբ մարդ մեռցնէ, հոն փախչի ու արեան վրէժխնդրին ձեռքով չմեռնի, մինչեւ որ դատաստանի համար ժողովին առջեւ կայնի’»։
Armenian 2018
Սրանք են Իսրայելի բոլոր որդիների և նրանց մեջ բնակվող օտարականի համար որոշված քաղաքները, որպեսզի սխալմամբ մարդ սպանող ամեն ոք այնտեղ փախչի և չսպանվի արյան վրեժխնդիր եղողի ձեռքով, մինչև որ կանգնի ժողովրդի առաջ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Բոլոր Իսրայէլի որդկանց համար եւ նորանց մէջ բնակող օտարականի համար որոշուած քաղաքները սորանք են, որ ամեն սխալմամբ մարդ սպանողը այնտեղ փախչէ, ու չ'մեռնէ արիւնի վրէժխնդրի ձեռքով, մինչեւ որ ժողովքի առաջը կանգնէ:
Armenian Eastern Bible 1994
Սրանք են բոլոր իսրայէլացիների եւ եկած, նրանց մէջ բնակուածների համար որոշուած հոյակապ քաղաքները, ուր կարող է փախչել
Armenian NEA
Սրանք են Իսրայելի բոլոր որդիների և եկած, նրանց մեջ բնակվածների համար որոշված ապաստան քաղաքները, ուր կարող է փախչել ամեն ոք, որ ակամա մարդ է սպանել, որպեսզի չսպանվի սպանվածի արյունակցի ձեռքով, մինչև որ ատյանում չկանգնի ժողովրդի առաջ։