Joshua 21:11 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոնց Յուդայի լերանը վրայ Ենակին հօրը Արբային քաղաքը, այսինքն Քեբրոնը, տուին անոր շրջակայ արուարձաններովը
Armenian 2018
Նրանց տվեցին Հուդայի լեռան վրա գտնվող Ենակի հոր Քիրիաթ-Արբա քաղաքը, այսինքն՝ Քեբրոնը, իր շրջակա ագարակներով։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորանց տուին Յուդայի սարի վերայ՝ Ենակի հօր Արբայի քաղաքը՝ այսինքն Քեբրոնը, նորա շրջակայ արուարձաններովը.
Armenian Eastern Bible 1994
Նրանց տուին Ենակի քաղաքամայր Կարիաթարբոկը, այսինքն՝ Քեբրոնը Յուդայի լերան վրայ, նրա շուրջը եղած արտերը,
Armenian NEA
տվեցին Կարիաթարբոկը՝ Ենակի որդիների քաղաքամայրը, այսինքն՝ Քեբրոնը, Հուդայի լեռան վրա, և նրա շուրջը եղած արոտավայրերը։