Joshua 21:44 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ Տէրը զանոնք ամէն կողմէն հանգստացուց, ինչպէս անոնց հայրերուն երդում ըրեր էր ու անոնց բոլոր թշնամիներէն բնաւ մէկը չկրցաւ անոնց դէմ դնել. քանզի Տէրը անոնց բոլոր թշնամիները անոնց ձեռքը տուաւ։
Armenian 2018
Տերը նրանց հանգիստ տվեց բոլոր կողմերից, ինչպես որ երդվել էր նրանց հայրերին, և նրանց բոլոր թշնամիներից ոչ մեկը չկարողացավ նրանց դեմ կանգնել. Տերը նրանց բոլոր թշնամիներին մատնեց նրանց ձեռքը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Տէրը նորանց ամեն կողմից հանգստացրեց. Ինչպէս որ նորանց հայրերին երդում էր արել. եւ նորանց բոլոր թշնամիներիցը բնաւ մէկը չ'կարողացաւ նորանց դէմ կենալ. Տէրը նորանց ամեն թչնամիներին նորանց ձեռքը տուաւ:
Armenian Eastern Bible 1994
Տէրը նրանց հանգիստ տուեց երկրի բոլոր սահմաններում, ինչպէս երդուել էր նրանց հայրերին. եւ նրանց թշնամիներից ոչ ոք
Armenian NEA
Տերը նրանց հանգիստ տվեց երկրի բոլոր սահմաններում, ինչպես երդվել էր նրանց հայրերին, և նրանց թշնամիներից ոչ ոք դուրս չեկավ նրանց դեմ, որովհետև նրանց բոլոր թշնամիներին Տերը մատնել էր նրանց ձեռքը։