Joshua 22:10 — Compare Translations
4 translations compared side by side
Armenian 1853
Երբ Յորդանանի մօտ տեղերը եկան, այն կողմը որ Քանանի երկրին մէջ է, Ռուբէնին որդիները, Գադին որդիները ու Մանասէին կէս ցեղը հոն Յորդանանի քով սեղան մը շինեցին, երեւոյթով մեծ սեղան մը։
Armenian 2018
Ռուբենի որդիները, Գադի որդիներն ու Մանասեի կես ցեղը եկան Հորդանան գետի կողմերը, որ քանանացիների երկրում է, և այնտեղ՝ Հորդանան գետի մոտ, զոհասեղան շինեցին, տեսքով երևելի մի զոհասեղան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ եկան Յորդանանի կողմերը որ Քանանի երկրումն է եւ Ռուբէնի որդիքը, Գադի որդիքը եւ Մանասէի կէս ցեղը այնտեղ Յորդանանի մօտ մէկ սեղան շինեցին՝ մի մեծ սեղան երեւութով:
Armenian NEA
Ռուբենի որդիները, Գադի որդիները և Մանասեի կես ցեղը եկան Հորդանան գետի Գալիլովթ վայրը, որ քանանացիների երկրում է, և Հորդանան գետի եզերքին զոհասեղան շինեցին, վեհատեսիլ մի զոհասեղան։