Joshua 22:11 — Compare Translations
4 translations compared side by side
Armenian 1853
Ու Իսրայէլի որդիները լսեցին թէ Ռուբէնին որդիները, Գադին որդիները եւ Մանասէին կէս ցեղը Քանանի երկրին կողմը Յորդանանի մօտ, ուրկէ Իսրայէլի որդիները անցեր էին, սեղան մը շիներ են։
Armenian 2018
Իսրայելի որդիները լսեցին, թե՝ «Ահա Ռուբենի որդիները, Գադի որդիներն ու Մանասեի կես ցեղը զոհասեղան են շինել քանանացիների երկրի դիմաց՝ Հորդանան գետի շրջանում, Իսրայելի որդիների սահմանի մոտ»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Իսրայէլի որդիքը լսեցին թէ ահա Ռուբէնի որդիքը, Գադի որդիքը եւ Մանասէի կէս ցեղը սեղանը շինել են Քանանի երկրի դէմ Յորդանանի կողմին Իսրայէլի որդկանց անցքի մօտ.
Armenian NEA
Իսրայելի որդիները լսեցին և ասացին. «Ահա Ռուբենի որդիները, Գադի որդիները և Մանասեի կես ցեղը զոհասեղան են շինել քանանացիների երկրի սահմաններում՝ Հորդանան գետի Գալիլովթ վայրում, Իսրայելի որդիների սահմաններից այն կողմ»։