Joshua 22:16 — Compare Translations

4 translations compared side by side

Armenian 1853
«Տէրոջը բոլոր ժողովուրդը այսպէս կ’ըսէ. ‘Արդ ի՞նչ մեղք է, որ դուք Իսրայէլի Աստուծոյ դէմ գործեցիք՝ Տէրոջմէն խոտորելով եւ Տէրոջը դէմ ապստամբութիւն ընելու համար ձեզի սեղան շինեցիք։
Armenian 2018
«Տիրոջ ամբողջ ժողովուրդն այսպես է ասում. “Դուք այդ ի՞նչ անհավատարմություն գործեցիք Իսրայելի Աստծու դեմ. այսօր խոտորվելով Տիրոջից և այսօր ապստամբելով Տիրոջ դեմ՝ դուք ձեզ համար զոհասեղան շինեցիք։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Տիրոջ բոլոր ժողովքը այսպէս են ասում. Դա ի՞նչ մեղք է որ դուք Իսրայէլի Աստուծոյ դէմ գործեցիք՝ այսօր Տէրիցը խոտորուելով, եւ այսօր Տիրոջ դէմ ապստամբութիւն անելով ձեզ համար սեղան շինեցիք:
Armenian NEA
«Տիրոջ ամբողջ ժողովուրդն այսպես է ասում. “Այդ ի՞նչ հանցանք գործեցիք Տիրոջ՝ Իսրայելի Աստծու դեմ՝ խոտորվելով Տիրոջից, ձեզ համար զոհասեղան շինելով և Տիրոջ՝ մեր Աստծու դեմ ապստամբելով։