Joshua 22:19 — Compare Translations
4 translations compared side by side
Armenian 1853
Սակայն եթէ ձեր սեփական երկիրը անմաքուր կը համարէք, Տէրոջը սեփական երկիրը անցէք, ուր Տէրոջը վկայութեան խորանը կանգնած է ու մեր մէջ ժառանգութիւն առէք եւ մեր Տէր Աստուծոյ սեղանէն տարբեր սեղան շինելով Տէրոջը դէմ ապստամբ մի՛ ըլլաք ու մեզ ալ ապստամբ մի՛ ներկայացնէք։
Armenian 2018
Եթե ձեր կալվածքի երկիրն անմաքուր եք համարում, անցե՛ք Տիրոջ կալվածքի երկիրը, որտեղ կանգնած է Տիրոջ խորանը, և ժառանգությո՛ւն ստացեք մեր մեջ, բայց մի՛ ապստամբեք Տիրոջ դեմ և մեր դեմ էլ մի՛ ապստամբեք՝ մեր Տեր Աստծու զոհասեղանից զատ ձեզ համար զոհասեղան շինելով։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Սակայն եթէ ձեր կալուածքի երկիրն անմաքուր էք համարում, անց կացէք Տիրոջ կալուածքի երկիրը, ուր կանգնած է Տիրոջ խորանը եւ մեր միջում ժառանգութիւն առէք. եւ Տիրոջ դէմ մի ապստամբիք եւ մեզ դէմ էլ մի ապստամբիք մեր Տէր Աստուծոյ սեղանիցը ջոկ ձեզ համար սեղան շինելով:
Armenian NEA
Եթե ձեր կալվածքի երկիրը փոքր է ձեզ համար, անցե՛ք Տիրոջ կալվածքի երկիրը, որտեղ կանգնած է Տիրոջ խորանը, և մեր մեջ կալվա՛ծք վերցրեք, բայց մի՛ ապստամբեք Տիրոջ դեմ և մեր դեմ էլ մի՛ ապստամբեք՝ Տիրոջ՝ մեր Աստծու զոհասեղանից զատ ձեզ համար զոհասեղան շինելով։