Joshua 22:31 — Compare Translations

4 translations compared side by side

Armenian 1853
Եղիազարի որդին Փենէհէս քահանան Ռուբէնին որդիներուն, Գադին որդիներուն ու Մանասէին որդիներուն ըսաւ. «Այսօր գիտցանք թէ Տէրը մեր մէջ է, որովհետեւ դուք Տէրոջը դէմ յանցանք չգործեցիք եւ Իսրայէլի որդիները Տէրոջը ձեռքէն ազատեցիք»։
Armenian 2018
Եղիազարի որդի Փենեհես քահանան Ռուբենի որդիներին, Գադի որդիներին և Մանասեի որդիներին ասաց. «Այսօր իմացանք, որ Տերը մեր մեջ է, որովհետև դուք Տիրոջ դեմ չգործեցիք այս անհավատարմությունը և Իսրայելի որդիներին ազատեցիք Տիրոջ ձեռքից»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Եղիազարի որդի Փենէհէս քահանան Ռուբէնի որդկանցը, Գադի որդկանցը եւ Մանասէի որդկանցն ասեց. Այսօր իմացանք որ Տէրը մեր մէջն է, որովհետեւ դուք Տիրոջ դէմ չ'գործեցիք այս յանցանքը, եւ ազատեցիք Իսրայէլի որդկանցը Տիրոջ ձեռքիցը:
Armenian NEA
Տիրոջ քահանա Փենեեսը՝ Եղիազարի որդին, ասաց Ռուբենի որդիներին, Գադի որդիներին և Մանասեի կես ցեղին. «Այսօր իմացանք, որ Տերը մեզ հետ է, որովհետև դուք Տիրոջ առաջ հանցանք չգործեցիք և Իսրայելի որդիներին ազատեցիք Տիրոջ ձեռքից»։