Joshua 3:1 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Յեսու առտուն կանուխ ելաւ։ Ինք ու բոլոր Իսրայէլի որդիները Սատիմէն չուեցին ու մինչեւ Յորդանան եկան եւ անցնելէ առաջ հոն իջեւանեցան։
Armenian 2018
Վաղ առավոտյան Հեսուն վեր կացավ, և ինքն ու Իսրայելի բոլոր որդիները մեկնեցին Սատիմից ու եկան մինչև Հորդանան գետը և գետն անցնելուց առաջ իջևանեցին այնտեղ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Յեսուն առաւօտանց վաղ վեր կացաւ, եւ ինքը եւ բոլոր Իսրայէլի որդիքը չուեցին Սատիմիցը, եւ եկան մինչեւ Յորդանանը. եւ անցնելուց առաջ այնտեղ իջեւան արին:
Armenian Eastern Bible 1994
Յեսուն առաւօտեան վաղ վեր կացաւ, եւ ինքն ու բոլոր իսրայէլացիները մեկնեցին Սատիմից, եկան մինչեւ Յորդանան գետը եւ
Armenian NEA
Հեսուն առավոտյան վաղ վեր կացավ, և ինքն ու Իսրայելի բոլոր որդիները մեկնեցին Սատիմից, եկան մինչև Հորդանան գետը և գետանցումից առաջ բանակեցին այնտեղ։