Joshua 3:16 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Վերէն իջնող ջուրը կայնեցաւ ու Սարթանի քով եղող Ադամ քաղաքէն շատ հեռու կարկառակոյտի մը պէս բարձրացաւ ու դաշտի ծովը, այսինքն Աղի ծովը, իջնողը կտրեցաւ, լմնցաւ։ Եւ ժողովուրդը Երիքովի դիմաց անցաւ։
Armenian 2018
այն ժամանակ վերևից իջնող ջրերը կանգնեցին և քարակույտի նման բարձրացան Սարթանի մոտ գտնվող Ադամ քաղաքից շատ հեռու, իսկ դեպի դաշտի ծովը, այսինքն՝ Աղի ծովն իջնող ջրերն ամբողջովին կտրվեցին, և ժողովուրդն անցավ Երիքովի դիմաց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այն ժամանակը վերեւիցն իջնող ջրերը կանգնեցին, եւ Սարթանի մօտ եղող Ադամ քաղաքիցը շատ հեռու մի կարկառակոյտի պէս բարձրացաւ. եւ դաշտի ծովը այսինքն Աղի ծովը իջնող ջրերը վերջացան կտրուեցան. եւ ժողովուրդը Երիքովի դէմ անցկացաւ:
Armenian Eastern Bible 1994
վերեւից իջնող ջրերը կանգնեցին՝ միաձոյլ, անջրպետուած, իրարից խիստ հեռացած՝ սկսած Ադամիտէս քաղաքից, որը Կարիաթարիմի
Armenian NEA
վերևից իջնող ջրերը կանգնեցին՝ միաձույլ, անջրպետված, իրարից խիստ հեռացած՝ սկսած Ադամիտես քաղաքից, որը Կարիաթ-Յարիմի մասն է, իսկ ցած իջնող ջրերն իջան Արաբայի ծովը՝ Աղի ծովը, մինչև որ իսպառ կտրվեցին, և ժողովուրդը կանգնած էր Երիքովի դիմաց։