Joshua 5:13 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Երբ Յեսու Երիքովի մօտ էր, աչքերը վերցնելով տեսաւ որ ահա իր դէմ մարդ մը կայներ էր, որուն ձեռքը մերկ սուր մը կար։ Յեսու անոր մօտենալով՝ անոր ըսաւ. «Մեզմէ՞ ես թէ մեր թշնամիներէն ես»։
Armenian 2018
Երբ Հեսուն Երիքովում էր, իր աչքերը բարձրացնելով՝ տեսավ, որ ահա իր դիմաց մի մարդ էր կանգնել՝ ձեռքին էլ մի մերկ սուր։ Հեսուն մոտեցավ նրան և ասաց. «Դու մեզանի՞ց ես, թե՞ մեր թշնամիներից»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ երբոր Յեսուն Երիքով էր, իր աչքերը բարձրացրեց եւ տեսաւ, որ ահա իր դիմացը մէկ մարդ էր կանգնել, եւ նորա ձեռքին մի մերկ սուր. եւ Յեսուն նորան մօտեցաւ եւ նորան ասեց. Մեզանի՞ց ես դու, թէ մեր թշնամիներիցը.
Armenian Eastern Bible 1994
Եւ մինչ Յեսուն Երիքովում էր, նա, բարձրացնելով իր աչքերը, տեսաւ իր առաջ կանգնած մի մարդու, որի ձեռքին մերկացրած սուր
Armenian NEA
Երբ Հեսուն Երիքովում էր, բարձրացնելով իր աչքերը՝ տեսավ իր առաջ կանգնած մի մարդու, որի ձեռքին մերկացրած սուր կար։ Հեսուն մոտեցավ և ասաց նրան. «Մեզնի՞ց ես, թե՞ մեր թշնամիներից»։