Joshua 5:4 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Այս է պատճառը, որուն համար Յեսու զանոնք թլփատեց։ Ժողովուրդին բոլոր արուները, որոնք Եգիպտոսէն ելան եւ բոլոր պատերազմող մարդիկը, Եգիպտոսէն ելլելէ ետքը անապատին մէջ՝ ճամբան՝ մեռան։
Armenian 2018
Այս է պատճառը, որի համար Հեսուն թլփատեց նրանց. Եգիպտոսից դուրս եկած ժողովրդի բոլոր արուները՝ պատերազմող բոլոր մարդիկ, անապատում ճանապարհին մեռան Եգիպտոսից դուրս գալուց հետո։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ այս է պատճառը, որի համար Յեսուն թլփատեց նորանց. Եգիպտոսիցը դուրս եկած բոլոր ժողովրդի արուները՝ ամեն պատերազմող մարդիկը Եգիպտոսիցը դուրս գալուց յետոյ անապատումը ճանապարհին մեռան:
Armenian Eastern Bible 1994
Եւ այդպէս Յեսուն թլփատեց այն իսրայէլացիներին, որոնք ճանապարհին էին ծնուել Եգիպտոսից դուրս գալուց յետոյ եւ բնաւ չէին
Armenian NEA
Այդպես Հեսուն թլփատեց Իսրայելի այն որդիներին, որոնք ճանապարհին էին ծնվել և չէին թլփատվել Եգիպտոսից դուրս գալուց հետո. բոլորին էլ թլփատեց Հեսուն։ Ահա ա՛յս ժողովուրդն է, որոնց թլփատեց Հեսուն. Եգիպտոսից դուրս եկած ամբողջ ժողովրդի արու մանուկներին։ Որովհետև բոլոր պատերազմող մարդիկ մեռան անապատում՝ Եգիպտոսից իրենց դուրս գալու ճանապարհին։