Joshua 6:15 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եօթներորդ օրը կանուխ ելան՝ արշալոյսին ծագած ատենը ու քաղաքին բոլորտիքը եօթը անգամ պտըտեցան նոյն կերպով, միայն այդ օրը քաղաքին բոլորտիքը եօթը անգամ պտըտեցան։
Armenian 2018
Յոթերորդ օրը կանուխ վեր կացան լուսաբացին և նույն ձևով յոթ անգամ պտույտ տվեցին քաղաքի շուրջը. այդ օրն էր միայն, որ յոթ անգամ պտույտ տվեցին քաղաքի շուրջը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ եօթներորդ օրը կանուխ վեր կացան արշալոյսը ծագելիս, եւ քաղաքի շուրջը եօթն անգամ պտոյտ տուին նոյն կերպով. միայն թէ այն օրը եօթն անգամ պտոյտ տուին քաղաքի շուրջը:
Armenian Eastern Bible 1994
Իսկ եօթներորդ օրը լուսաբացին վեր կացան եւ նոյն ձեւով քաղաքի շուրջը պտտուեցին եօթն անգամ։
Armenian NEA
Իսկ յոթերորդ օրը լուսաբացին վեր կացան և նույն ձևով քաղաքի շուրջը պտտվեցին յոթ անգամ։