Joshua 7:26 — Compare Translations

4 translations compared side by side

Armenian 1853
Ետքը անոր վրայ մեծ քարակոյտ մը դիզեցին, որ կը կենայ մինչեւ այսօր։ Տէրը իր սաստիկ բարկութենէն դադրեցաւ։ Այս պատճառով այն տեղին անունը Աքովրի ձոր կոչուեցաւ մինչեւ այսօր։
Armenian 2018
Եվ նրա վրա մի մեծ քարակույտ դիզեցին, որ կա մինչև այսօր։ Տերը դադարեց իր սաստիկ բարկությունից։ Այդ պատճառով այն տեղի անունը Աքորի ձոր կոչվեց մինչև այսօր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորա վերայ մէկ մեծ քարակոյտ դիզեցին, որ կայ մինչեւ այս օրը: Եւ Տէրն իր սաստիկ բարկութիւնիցը դադարեց. այս պատճառով այն տեղի անունը Աքովրի ձոր ասուեցաւ մինչեւ այս օրը:
Armenian NEA
և դիզեցին նրանց վրա մեծ քարակույտ, որ կա մինչև այսօր։ Եվ Տիրոջ սաստիկ բարկությունն իջավ։ Այդ պատճառով նա այն տեղը կոչեց Աքովրի ձոր, և այդպես է կոչվում մինչև այսօր։