Joshua 8:11 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Իրեն հետ մնացող բոլոր պատերազմիկներն ալ ելան ու մօտենալով՝ քաղաքին առջեւ գացին ու Գայիի հիւսիսային կողմը բանակեցան։ Անոնց ու Գայիի մէջտեղ ձոր մը կար։
Armenian 2018
Նրա հետ վեր կացան նաև բոլոր պատերազմող մարդիկ և մոտենալով՝ գնացին քաղաքի դիմաց և բանակ դրեցին Գայիի հյուսիսային կողմում։ Նրանց ու Գայիի միջև մի ձոր կար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորա հետ եղող բոլոր պատերազմական մարդիկն էլ վեր կացան եւ մօտենալով գնացին քաղաքի առաջը եւ բանակ տուին Գայիի հիւսիսային կողմումը. եւ նորանց ու Գայիի մէջտեղը մէկ ձոր կար:
Armenian Eastern Bible 1994
Ամբողջ պատերազմող զօրքը ելաւ նրանց հետ։ Նրանք եկան քաղաքի դիմաց արեւելեան կողմից, իսկ քաղաքի դարանակալները ծովի
Armenian NEA
Ամբողջ պատերազմող զորքը ելավ նրանց հետ։ Նրանք եկան քաղաքի դիմաց արևելյան կողմից (իսկ քաղաքի դարանակալները ծովի կողմում էին) և բանակ դրեցին Գայիի հյուսիսային կողմում։ Նրանց ու Գայիի միջև մի ձոր կար։