Joshua 8:16 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Քաղաքին մէջ եղող բոլոր ժողովուրդը հաւաքուեցաւ, որպէս զի զանոնք հալածեն ու Յեսուին ետեւէն իյնալով քաղաքէն հեռացան։
Armenian 2018
Քաղաքում եղող ամբողջ ժողովուրդը հավաքվեց, որ հալածի նրանց, և Հեսուի հետևից ընկնելով՝ հեռացան քաղաքից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ քաղաքումն եղող բոլոր ժողովուրդը ժողովուեցաւ, որ նորանց հալածեն, եւ Յեսուի ետեւիցն ընկնելով քաղաքիցը բաժանուեցան:
Armenian Eastern Bible 1994
Գայիի թագաւորը երկրի ամբողջ ժողովրդին շտապեցրեց, որ հետապնդեն նրանց. եւ նրանք, հետապնդելով, գնացին իսրայէլացիների
Armenian NEA
Գայիի թագավորը երկրի ամբողջ ժողովրդին ստիպեց, որ հետապնդեն նրանց, և նրանք հետապնդելով գնացին Իսրայելի որդիների հետևից ու հեռացան քաղաքից։