Joshua 8:19 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ու դարանակալները շուտով իրենց տեղէն ելան եւ անիկա իր ձեռքը երկնցուցածին պէս, վազեցին քաղաքը մտան ու առին զանիկա եւ շուտով քաղաքը կրակով բռնկցուցին։
Armenian 2018
Դարանակալները շուտով վեր կացան իրենց տեղից, և հենց որ նա ձեռքը մեկնեց, վազեցին մտան քաղաքը, գրավեցին այն և քաղաքն շտապ այրեցին կրակով։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ դարանակալները շուտով իրանց տեղիցը վեր կացան. եւ հէնց որ նա իր ձեռքը մեկնել էր, վազեցին քաղաքը մտան եւ առան նորան, եւ շուտով քաղաքը կրակով վառեցին:
Armenian Eastern Bible 1994
Դարանակալները վեր կացան իրենց տեղից, եւ հէնց որ նա ձեռքը մեկնեց, ելան, մտան քաղաքը, գրաւեցին այն եւ քաղաքն
Armenian NEA
Դարանակալները վեր կացան իրենց տեղից, հենց որ նա ձեռքը մեկնեց։ Ելան, մտան քաղաքը, գրավեցին այն և քաղաքն անմիջապես այրեցին հրով։