Joshua 8:2 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Երիքովի ու անոր թագաւորին ըրածիդ պէս Գայիի ու անոր թագաւորին ալ ըրէ, միայն անոր աւարն ու անասունները ձեզի առէ՛ք։ Քաղաքին ետեւի կողմէն դարաններ պատրաստէ»։
Armenian 2018
Գայիին և նրա թագավորին այնպես կանես, ինչպես արեցիր Երիքովին ու նրա թագավորին, միայն թե նրա ավարն ու անասունները կվերցնեք ձեզ համար։ Դարաններ կպատրաստես քաղաքի ետևի կողմից»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Գայիին եւ նորա թագաւորին այնպէս անես ինչպէս որ արիր Երիքովին եւ նորա թագաւորին, միայն թէ նորա աւարը եւ անասունները ձեզ համար առնէք: Քաղաքի ետեւի կողմիցը դարաններ պատրաստես:
Armenian Eastern Bible 1994
Գայիի եւ նրա թագաւորի հետ վարուի՛ր այնպէս, ինչպէս վարուեցիր Երիքովի եւ նրա թագաւորի հետ. կողոպտի՛ր նրա աւարը եւ
Armenian NEA
Գայիի և նրա թագավորի հետ վարվի՛ր այնպես, ինչպես վարվեցիր Երիքովի և նրա թագավորի հետ, սակայն ավարը և անասունները կպահես քեզ։ Քաղաքի հետևի կողմից դարանակալներ կարգի՛ր»։