Joshua 9:13 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Այս գինիի տիկերը նոր էին, երբ լեցուցինք, բայց ահա պատռուած են ու այս մեր հանդերձները եւ կօշիկները ճամբուն խիստ երկայնութեանը համար հինցան»։
Armenian 2018
Այս գինու տիկերը նոր էին, երբ լցրինք, բայց ահա դրանք պատառոտած են, և մեր այս հագուստներն ու տրեխները հնացան ճանապարհի անչափ երկարությունից»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ այս գինիի տիկերը նոր էին, երբոր լցրինք, բայց ահա պատառոտած են. եւ մեր այս հանդերձները եւ տրեխները ճանապարհի շատ երկայնութեան համար հինացան:
Armenian Eastern Bible 1994
այս տիկերը, որ լցրինք գինիով, նոր էին, բայց պատռուեցին, մեր շորերը եւ կօշիկները մաշուեցին շատ երկար ճանապարհից»։
Armenian NEA
այս տիկերը, որ լցրինք գինիով, նոր էին, բայց պատռվեցին, մեր շորերը և կոշիկները մաշվեցին շատ երկար ճանապարհից»։