Joshua 9:18 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Իսրայէլի որդիները զանոնք չզարկին, քանզի ժողովուրդին իշխանները Իսրայէլի Տէր Աստուծոյն անունովը անոնց երդում ըրեր էին, բայց ժողովուրդը իշխաններուն դէմ տրտնջեցին։
Armenian 2018
Իսրայելի որդիները չհարվածեցին նրանց, որովհետև ժողովրդի իշխանները Իսրայելի Տեր Աստծով երդվել էին նրանց։ Սակայն ամբողջ ժողովուրդը տրտնջաց իշխանների դեմ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Իսրայէլի որդիքը նորանց չ'զարկեցին, որովհետեւ ժողովքի իշխանները Իսրայէլի Տէր Աստուծովը նորանց երդում էին արել. բայց բոլոր ժողովքը տրտնջեցին իշխանների դէմ:{nl}
Armenian Eastern Bible 1994
Իսրայէլացիները չպատերազմեցին նրանց դէմ, որովհետեւ ժողովրդի բոլոր իշխանները Իսրայէլի Տէր Աստուծով երդուել էին նրանց.
Armenian NEA
Իսրայելի որդիները չպատերազմեցին նրանց դեմ, որովհետև ժողովրդի բոլոր իշխանները Տիրոջով՝ Իսրայելի Աստծով երդվել էին նրանց, և ամբողջ ժողովուրդը տրտնջաց իշխանների դեմ։