Joshua 9:7 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Այն ատեն Իսրայէլի մարդիկը այն Խեւացիներուն ըսին. «Թերեւս դուք մեր մէջ բնակիք, ձեզի հետ ի՞նչպէս դաշինք կնքենք»։
Armenian 2018
Այն ժամանակ Իսրայելի մարդիկ ասացին այդ խևացիներին. «Գուցե դուք մեր մեջ եք բնակվում, ձեզ հետ ինչպե՞ս դաշինք կնքենք»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այն ժամանակ Իսրայէլի մարդիկն Խեւացիներին ասեցին. Գուցէ դուք մեր մէջ բնակող եք, եւ ձեզ հետ ի՞նչպէս դաշինք դնենք:
Armenian Eastern Bible 1994
Իսկ իսրայէլացիներն ասացին քոռացիներին. «Գուցէ մեզ մօտիկ էք բնակւում, ձեզ հետ ինչպէ՞ս դաշինք կնքենք»։
Armenian NEA
Իսկ Իսրայելի որդիներն ասացին քոռեցիներին. «Գուցե մեզ մոտիկ եք բնակվում, ձեզ հետ ինչպե՞ս դաշինք կնքենք»։