Jude 1:16 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Ասոնք տրտնջողներ ու քրթմնջողներ են, որոնք իրենց ցանկութիւններուն համեմատ կ’երթան եւ իրենց բերանները ամբարտաւան խօսքեր կը խօսին եւ շահու համար երեսպաշտութիւն կ’ընեն։
Armenian 2017
Ասոնք տրտնջողներ ու քրթմնջողներ են, որոնք իրենց ցանկութիւններուն համեմատ կ’երթան եւ իրենց բերանները ամբարտաւան խօսքեր կը խօսին եւ շահու համար երեսպաշտութիւն կ’ընեն։
Armenian 2018
Սրանք տրտնջացողներ ու ոչնչով չգոհացողներ են, որոնք իրենց անձերի ցանկությունների համաձայն են գնում, և նրանց բերանն ամբարտավան բաներ է խոսում։ Շահի համար երեսպաշտություն են անում։
Armenian 2019
Միշտ տրտնջացող եւ քննադատող այդ մարդիկը իրենց սեփական ցանկութիւններուն ետեւէն կը վազեն, պոռոտախօսութիւն կ՚ընեն եւ ասոր–անոր գովասանք կը շռայլեն՝ իրենց սեփական շահուն համար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Սորանք տրտնջողներ եւ փսփսողներ են, որ իրանց անձերի ցանկութիւնների պէս են գնում. եւ նորանց բերանը ամբարտաւան բաներ է խօսում, երեսպաշտութիւն են անում շահի համար։
Armenian Eastern Bible 1994
Սրանք տրտնջացողներ են եւ բանսարկուներ, որոնք հետամուտ են իրենց սեփական ցանկութիւններին. նրանց բերանները ամբարտաւան
Armenian NEA
Սրանք տրտնջացողներ են և բանսարկուներ, որոնք հետամուտ են իրենց սեփական ցանկություններին. նրանց բերաններն ամբարտավան խոսքեր են բարբառում, իսկ իրենք երեսպաշտություն են անում շահի համար։
Armenian Western NT 1994?
Ասոնք տրտնջողներ ու քրթմնջողներ են, որոնք կ՚ընթանան իրենց ցանկութիւններուն համաձայն. իրենց բերանները կը խօսին յոխորտաբանութիւններ, ու երեսպաշտութիւն կ՚ընեն օգուտի համար: