Jude 1:8 — Compare Translations

8 translations compared side by side

Armenian 1853
Նմանապէս այս ցնորածներն ալ մարմինը կը պղծեն, տէրութիւնը կ’անարգեն, մեծափառներուն դէմ կը հայհոյեն։
Armenian 2017
Նմանապէս այս ցնորածներն ալ մարմինը կը պղծեն, տէրութիւնը կ’անարգեն, մեծափառներուն դէմ կը հայհոյեն։
Armenian 2018
Նույն կերպ էլ սրանք, որ զառանցանքի մեջ մարմինն են պղծում, Աստծու իշխանությունն են անարգում ու փառքը հայհոյում։
Armenian 2019
Ճիշդ նոյն ձեւով, այս երազատես մարդիկը եւս իրենց մարմինները կը պղծեն, Աստուծոյ տէրութիւնը արհամարհելով եւ հոգեղէն փառաւոր էակները անարգելով։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նմանապէս էլ սորանք, որ ցնորուած լինելով մարմինը պղծում են, տէրութիւնը անարգում են, եւ փառքը հայհոյում են։
Armenian Eastern Bible 1994
Նոյն ձեւով էլ, սրանք եւս, քնի մէջ զառանցելով, մարմին են պղծում, Աստծու իշխանութիւնն արհամարհում, երկնային փառաւոր
Armenian NEA
Նույն ձևով սրանք ևս, քնի մեջ զառանցելով, մարմինն են պղծում, Աստծու իշխանությունն արհամարհում, երկնային փառավոր էակներին հայհոյում,
Armenian Western NT 1994?
Նմանապէս այս ցնորածներն ալ կը պղծեն մարմինը, կ՚անարգեն տէրութիւնը ու կը հայհոյեն փառքերը: