Judges 1:33 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Նեփթաղիմ՝ Բեթսամիւսի բնակիչներն ու Բեթանաթի բնակիչները չվռնտեց, հապա այն երկիրը բնակող Քանանացիներուն մէջ բնակեցաւ եւ Բեթսամիւսի ու Բեթանաթի բնակիչները անոր հարկատու եղան։
Armenian 2018
Նեփթաղիմը չհալածեց Բեթսամյուսի բնակիչներին և Բեթանաթի բնակիչներին, այլ բնակվեց այդ երկրում բնակվող քանանացիների մեջ, և Բեթսամյուսի ու Բեթանաթի բնակիչները հարկադրված սկսեցին աշխատել նրանց համար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նեփթաղիմը չհալածեց Բեթսամիւսի բնակիչներին, եւ Բեթանաթի բնակիչներին, այլ այն երկրումը բնակող Քանանացիների մէջ բնակուեց. եւ Բեթսամիւսի ու Բեթանաթի բնակիչները նորան հարկատու եղան։
Armenian Eastern Bible 1994
Նեփթաղիմը չվերացրեց Բեթսամիւսի բնակիչներին, ոչ էլ Բեթանաթի բնակիչներին։ Նեփթաղիմը բնակուեց այդ երկրում ապրող
Armenian NEA
Նեփթաղիմը չվերացրեց Բեթսամյուսի բնակիչներին, ոչ էլ Բեթանաթի բնակիչներին։ Նեփթաղիմը բնակվեց այդ երկրում ապրող քանանացիների մեջ, իսկ Բեթսամյուսի և Բեթանաթի բնակիչները նրան հարկատու եղան։