Judges 10:4 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անիկա երեսուն որդի ունէր, որոնք երեսուն աւանակի վրայ կը հեծնէին եւ անոնք Գաղաադի երկրին մէջ երեսուն քաղաք ունէին, որոնք մինչեւ այսօր Յայիրի գիւղաքաղաքները կը կոչուին։
Armenian 2018
Նա երեսուն որդի ուներ, որոնք երեսուն ավանակ էին հեծնում, և նրանք Գաղաադի երկրում երեսուն քաղաք ունեին, որոնք մինչև այսօր ասվում են՝ Հայիրի գյուղաքաղաքները։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նա երեսուն որդի ունէր, որոնք հեծնում էին երեսուն աւանակի վերայ. Եւ նորանք Գաղաադի երկրումը երեսուն քաղաք ունէին որոնք մինչեւ այս օրը ասվում են Յայիրի գիւղաքաղաքները։
Armenian Eastern Bible 1994
Նա ունէր երեսուներկու որդի, որոնք հեծնում էին երեսուներկու աւանակի վրայ։ Նրանք ունէին երեսուներկու քաղաք։ Նա դրանք
Armenian NEA
Նա ուներ երեսուներկու որդի, որոնք հեծնում էին երեսուներկու ավանակի վրա։ Նրանք ունեին երեսուներկու քաղաք։ Դրանք մինչև այսօր կոչվում են Հայիրի ավաններ և գտնվում են Գաղաադում։