Judges 11:13 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ Ամմոնին որդիներուն թագաւորը Յեփթայէին պատգամաւորներուն ըսաւ. «Որովհետեւ Իսրայէլ Եգիպտոսէն ելած ատենը Առնոնէն մինչեւ Յաբոկ ու մինչեւ Յորդանան իմ երկիրս առաւ։ Հիմա զանիկա խաղաղութեամբ ետ դարձուր»։
Armenian 2018
Ամմոնի որդիների թագավորը Հեփթայեի պատգամավորներին ասաց. «Եգիպտոսից դուրս գալիս Իսրայելը Առնոնից մինչև Հաբոկ և մինչև Հորդանան վերցրել է իմ երկիրը. հիմա խաղաղությամբ վերադարձրո՛ւ այն»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Ամմոնի որդկանց թագաւորը Յեփթայէի պատգամաւորներին ասեց թէ՝ Իսրայէլն Եգիպտոսից դուրս գալիս՝ Առնոնից մինչեւ Յաբոկ եւ մինչեւ Յորդանան իմ երկիրն առաւ, հիմա խաղաղութեամբ ետ դարձրու այն։
Armenian Eastern Bible 1994
Ամոնացիների թագաւորը Յեփթայէի պատգամաւորներին ասաց. «Ինչո՞ւ Իսրայէլը գրաւեց իմ երկիրը Եգիպտոսից դուրս գալու
Armenian NEA
Ամովնի որդիների թագավորը Հեփթայեի պատգամավորներին ասաց. «Եգիպտոսից դուրս գալու ժամանակ Իսրայելն ինչո՞ւ գրավեց իմ երկիրը՝ Առնովնից մինչև Հաբոկ և մինչև Հորդանան գետը։ Հիմա խաղաղությամբ այն վերադարձրո՛ւ ինձ, և ես կգնամ»։ Պատգամավորները վերադարձան Հեփթայեի մոտ։