Judges 11:35 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Յեփթայէն, երբ զանիկա տեսաւ, իր լաթերը պատռեց ու ըսաւ. «Ո՜հ, աղջի՛կս, դուն զիս բոլորովին նկուն ըրիր եւ դուն ինծի իմ նեղիչներէս մէկը եղար. քանզի ես բերանս բացի Տէրոջը ու չեմ կրնար ետ դարձնել»։
Armenian 2018
Երբ նրան տեսավ, իր հանդերձանքը պատռեց և ասաց. «Ո՜հ, աղջի՛կս, դու խորտակեցիր ինձ և փորձանքի մեջ գցեցիր դու ինձ, որովհետև ես բերանս բացել, խոսք եմ տվել Տիրոջը և չեմ կարող ետ դարձնել»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ երբոր նորան տեսաւ, իր հանդերձը պատառեց եւ ասեց. Ոհ, աղջիկս, դու ինձ նկուն արիր. եւ դու ինձ փորձանքի մէջ գցեցիր, որովհետեւ ես բերանս բացի Տիրոջը եւ չեմ կարող ետ դարձնել։
Armenian Eastern Bible 1994
Երբ նրան տեսաւ, պատառոտեց իր զգեստները եւ ասաց. «Վա՜յ ինձ, աղջի՛կս, դու ինձ ընկճեցիր, փորձանքի մէջ գցեցիր,
Armenian NEA
Երբ նրան տեսավ, պատառոտեց իր զգեստները և ասաց. «Վա՜յ ինձ, դո՛ւստր իմ, դու ինձ ընկճեցիր, խոչ եղար աչքիս մեջ, որովհետև քեզ համար պարտավորություն ստանձնեցի Տիրոջ առաջ և չեմ կարող հետ դարձնել»։