Judges 11:36 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Աղջիկը անոր ըսաւ. «Ո՛վ հայր իմ, եթէ բերանդ Տէրոջը բացիր, բերնէդ ելածը ըրէ ինծի. քանզի Տէրը քու թշնամիներէդ, Ամմոնին որդիներէն, քեզի համար վրէժխնդրութիւն ըրաւ»։
Armenian 2018
Աղջիկը նրան ասաց. «Հա՛յր իմ, քո բերանով խոսք ես տվել Տիրոջը. ինձ հետ արա՛ այն, ինչ դուրս է եկել քո բերանից, քանի որ Տերը վրեժխնդիր եղավ քեզ համար քո թշնամիներից՝ Ամմոնի որդիներից»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ աղջիկը նորան ասեց. Հայր իմ, բերանդ բացել ես Տիրոջը, արա ինձ ինչպէս որ դուրս է եկել բերանիցդ, ըստ որում Տէրը քեզ համար քո թշնամիներիցը՝ Ամմոնի որդկանցիցը վրէժխնդրութիւն արաւ։
Armenian Eastern Bible 1994
Աղջիկը նրան ասաց. «Եթէ ինձ համար պարտաւորութիւն ես ստանձնել Տիրոջ առաջ, արա՛ ինձ հետ այն, ինչ դուրս է եկել քո
Armenian NEA
Աղջիկը նրան ասաց. «Եթե ինձ համար պարտավորություն ես ստանձնել Տիրոջ առաջ, արա՛ ինձ հետ այն, ինչ դուրս է եկել քո բերանից այն բանի փոխարեն, ինչ արեց Տերը քեզ համար՝ վրեժ լուծելով քո թշնամիներից՝ Ամովնի որդիներից»։