Judges 12:15 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Երբ Փարաթոնացի Հելլելի որդին Աբդօն մեռաւ, Ամաղեկացիներու լերանը վրայ, Եփրեմի երկիրը, Փարաթոնի մէջ թաղուեցաւ։
Armenian 2018
Եվ փարաթոնացի Հելլելի որդին՝ Աբդոնը, մեռավ ու թաղվեց ամաղեկացիների լեռնային շրջանում՝ Եփրեմի երկրում, Փարաթոնի մեջ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Բարաթոնացի Հելլելի որդին Աբդօնը մեռաւ, եւ թաղուեցաւ Ամաղեկացիների սարի վերայ Եփրեմի երկրումը Փարաթոնի մէջ։
Armenian Eastern Bible 1994
Փարաթոնացի Աբդոնը՝ Ելլէքի որդին, մեռաւ եւ թաղուեց Եփրաթոնում, Եփրեմի երկրում, Ամաղէկի լերան վրայ։
Armenian NEA
Փարաթոնացի Աբդոնը՝ Ելլեքի որդին, մեռավ և թաղվեց Փարաթոնում՝ Եփրեմի երկրում՝ Ամաղեկի լեռան վրա։