Judges 12:4 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Յեփթայէն Գաղաադի բոլոր մարդիկը հաւաքելով Եփրեմին հետ պատերազմ ըրաւ։ Գաղաադի մարդիկը Եփրեմեանները զարկին. քանզի ըսեր էին թէ «Դուք, Գաղաադացիներդ, Եփրեմի մէջ ու Մանասէի մէջ փախստականներ էք»։
Armenian 2018
Հեփթայեն հավաքեց Գաղաադի բոլոր մարդկանց և պատերազմեց Եփրեմի դեմ. Գաղաադի մարդիկ ջարդեցին Եփրեմի որդիներին, որովհետև ասել էին. «Դուք, գաղաադացինե՛ր, Եփրեմի փախստականներ եք Եփրեմում և Մանասեի մեջ»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Յեփթայէն Գաղաադի բոլոր մարդկանցը ժողովեց Եփրեմի հետ պատերազմ արաւ, եւ Գաղաադի մարդիկը Եփրեմեաններին զարկեցին. որովհետեւ ասել էին թէ՝ Դուք Գաղաադացիներ Եփրեմի փախստականներ էք Եփրեմի մէջ և Մանասէի մէջ։
Armenian Eastern Bible 1994
Եւ Յեփթայէն հաւաքեց Գաղաադի բոլոր տղամարդկանց ու պատերազմ մղեց Եփրեմի դէմ։ Գաղաադի մարդիկ ջարդեցին եփրեմեաններին,
Armenian NEA
Եվ Հեփթայեն հավաքեց Գաղաադի բոլոր այրերին ու պատերազմ մղեց Եփրեմի դեմ։ Գաղաադի մարդիկ ջարդեցին եփրեմյաններին։ Փրկված եփրեմյաններն ասել էին՝ «Դուք, գաղաադացինե՛ր, Եփրեմի և Մանասեի միջև եք»։